Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կամբր քաղաքում կաթոլիկները Զատիկի գիշերն անսովոր կերպով են դիմավորում: Palais des Grottes-ում տոնական հոգեւոր արարողությունից հետո՝ քաղաքում կկազմակերպվի «քրիստոտեկա»՝ քրիստոնկան երաժշտությամբ դիսկոտեկ, որը վարելու է հոգեւորական Ռոբեր Վրոնան, ով հայտնի է որպես «DJ Padre», հաղորդում է RFI-ն:
«Քրիստոտեկան» կազմակերպվելու է ժամը 23.00-ից մինչեւ առավոտյան ժամը 3-ը, Palais des Grottes-ի սրահում, որը մինչեւ 3000 մարդ է տեղավորում: Արդեն 600 մարդ մասնակցության ցանկություն է հայտնել: Երեկոյի ընթացքում մատուցվելու են ոչ ալկոհոլային խմիչքներ:
Հայր Վրոնան ծագումով լեհ է, նախկինում դիջեյ է եղել: Նա նման «քրիստոտեկա» կազմակերպել է նաեւ 2013 թվականին: DJ Padre-ն հետաքրքրվում է ժամանակակից քրիստոնեական երաժշտությամբ, նա Ֆրանսիայի հարավում գտնվող Ֆրեժյուս քաղաքի հոգեւորականն է:




























