Գրենլանդիայի  Պետերմանի խոշոր սառցադաշտում ճեղք է առաջացել, ինչը, հետազոտողների կարծիքով, կարող է հանգեցնել խոշոր սառցե «կղզու» անջատման, իսկ հետագայում՝ ծովի մակարդակի բարձրացման: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Washington Post-ը:

Ճեղքի լուսանկարներն արվել են արկտիկական սառցադաշտերի վիճակի ուսումնասիրության Operation IceBridge ծրագրի շրջանակում, NASA-ի օդանավերից: Մասնագետները դեռեւս չեն պարզել ճեղքի առաջացման պատճառը: Ճեղքը, ի դեպ, կենտրոնում է, այլ ոչ թե եզրերին, ինչն արտասովոր է:

2010 եւ 2012 թվականներին Պետերմանի սառցադաշտից սառցե «կղզիներ» արդեն առանձնացել էին: