Նոյեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային եւ քննարկել երկու երկրների հոգեւոր կյանքին վերաբերող հարցեր:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նորին Սրբությունը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստան դիվանագիտական ծառայության գործուղվելու առիթով եւ բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը:
Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ուկրաինական հարաբերությունների եւ մշակութային կապերի զարգացման մասին, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ համայնքի եւ նրա կարեւոր դերակատարության մասին երկրի կյանքի տարբեր ոլորտներում:





























