Ֆրանսիացի նկարիչ ակցիոնիստ Աբրամ Փուենշեւալը թուխս է նստել եւ արդեն ունի իր առաջին ճուտիկին։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Փունեշեւալը որոշել է հավի ձվերին տաքացնել իր մարմնի ջերմությամբ։ Նման կերպ նա ցանկանում էր իմանալ, թե ինչ է զգում հավը։ Ակցիան տեղի է ունենում Փարիզի Palais de Tokyo թանգարանում։
Փուենշեւալը նստել է հատուկ աթոռին, որի տակ հավի ձվերի համար տարա է տեղադրված։
Երեք ամիս թուխս նստելուց հետո դուրս է եկել առաջին ճուտիկը, որը չի շտապում լքել պատիճը։ Նշվում է, որ այդ ամբողջ ժամանակ նկարիչը գրեթե չի քնել։
Ակցիայի պայմանով՝ նկարիչը կարող է տուն վերադառնալ միայն բոլոր 10 ճուտիկների դուրս գալուց հետո։






























