ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «չելինջեր» շարքի թենիսի մրցախաղը դադարեցվել է՝ թենիսի խաղադաշտից քիչ հեռու գտնվող տնից եկեղ սեքսի ձայների պատճառով, գրում է The Daily Forehand-ը: Մրցախաղը տեղի էր ունենում Ֆրենսիս Թիաֆոյի եւ Միթչել Քրյուգերի միջեւ:

Երկրորդ փուլի ժամանակ կանացի տնքոցներ են լսվել: Տարակուսած թենիսիստները դադարեցրել են խաղը: Քրյուգերը թենիսի գնդակն ուղարկել է տան ուղղությամբ, իսկ Թիաֆոն ի պատասխան ասել է. «Դու չես կարող այդպես լավը լինել»: