Ֆրանսիացի նկարիչ ակցիոնիստ Աբրամ Պուենշեվալի թուխս նստած ձվերից ճտեր են դուրս եկել, հայտնում է Reuters-ը։ Նա մոտ երեք շաբաթ թուխս էր նստել ձվերի վրա։

Պուենշեվալը իր նոր ակցիան սկսել էր մարտի վերջին։ Նա ուզում էր հասկանալ, թե ինչ զգացողություններ է ունենում հավը՝ թուխս նստելիս։ Նկարչին տեղավորել էին ապակյա սենյակում՝ Palais de Tokyo փարիզյան թանգարանում, որտեղ նա թուխս էր նստել 10 հավի ձվերի վրա։

Առաջին ճուտը ձվից դուրս է եկել ապրիլի 18-ին։ Ապիլի 20-ին թանգարանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ մյուս ինը ճտերն էլ են դուրս եկել ձվերից ու հիմա նրանց տանում են ֆերմա ։

Պուենշեվալը նստած էր հատուկ  աթոռի վրա, որի մեջ, հատուկ խորության մեջ հավի ձվերն էին տեղավորված։ Պահպանվում էր ջերմաստիճանային ռեժիմը, իսկ իր տեղը նկարիչը կարող էր լքել օրական առավելագույնը 30 րոպե։