Ավստրալական երգիծական դուետի մասնակիցներ Հեմիշը եւ Էնդին իրենց ամբողջ բիթքոինը վաճառել են ու գնել Saab կաբրիոլետ, որով անցել են առանց կոնտակտ ավտոլվացման կետի միջով, որպեսզի ցույց տան, թե այն ինչպես է աշխատում, փոխանցում է Lenta-ն: 

Հոլովակը Facebook-ում է հայտնվել ապրիլի 19-ին եւ մեկ օրում մոտ միլիոն դիտում է ունեցել:

Փորձի համար երիտասարդները մերկացել են մինչեւ վարտիքը, գլխին դրել ստորջրյա լողի դիմակ: Ավտոլվացման կետով անցնելն այնքան էլ հեշտ գործ չէր: Սկզբում նրանց վրա է լցվել լվացող միջոցը: Այնուհետեւ նրանց մշակել են  գլանաձեւ խոզանակները, ապա ցողել սառը ջրի հզոր  շիթով եւ չորացրել: