ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը թույլ չի տա ExxonMobil ընկերությանը վերսկսել «Ռոսնեւթի» հետ համատեղ նախագծերը, որոնք դադարեցվել են 2014-ին` ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներ սահմանելուց հետո: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է DW-ն:
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ ExxonMobil-ը դիմել է ԱՄՆ կառավարությանը` խնդրելով թույլ տալ վերսկսել «Ռոսնեւթ»-ի հետ համատեղ նախագծերը: Մանսավորապես` խոսքը Սւ ծովի հորատման մասին է:
Մնուչինի խոսքով`նախագահ Դոնալդ Թրամփի հետ խորհրդակցություններից հետո որոշում է ընդունվել բացառություն չանել ոչ ExxonMobil-ի, ոչ այլ ամերիկյան ընկերությունների համար:
Նշենք, որ ExxonMobil-ի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնն այժմ գլխավորում է ԱՄՆ պետդեպարտամենտը:




























