Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 24-26-ին կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +17+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +17+22,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +7+10, ցերեկը` +20+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +17+22,

Լոռիում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +16+21,

Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +22+26,

Արարատում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +25+28,

Արմավիրում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +25+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ +8+12, ցերեկը` +25+28,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +8+12, ցերեկը` +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +21+26,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +24+28: