Բավարի դաշնային հողի ՆԳՆ ղեկավար Յոահիմ Հերմանը պահանջել է անհապաղ դադարեցնել ԵՄ Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ երկիրը կարող է եւս մեկ հանրաքվե անցկացնել՝ այս անգամ ԵՄ անդամակցելու անհրաժեշտության հարցով։ԵՄ-ն անդամակցելու նպատակահարմարությունը Էրդողանը մինչ այդ էլ էր կասկածի տակ դրել։

«ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները։ Ոչ թե դադար տա, այլ դադարեցնի։ Վերջ տա։ Մենք չպետք է այլեւս խաբենք ինքներս մեզ։ Էրդողանի օրոք Թուրքիայի հետ ընդհանուր հեռանկարներ չկան»,- ասել է քաղաքական գործիչը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում։

ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ ասոցացման մասին համաձայնագիրը կնքվել է 1963-ին։ Անդամակցության հայտ ԱՆկարան ներկայացրել է 1987-ին։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները, որոնք սկսվել են 2005-ին, բազմիցս բարդացել ու կանգ են առել տարաձայնությունների պատճառով։