Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Բոգդան Դանիլիշինը նախքան Չեխիայում հայտնվելը միջագզգային հետախուզման մեջ էր` պետությանը 14 միլիոն ուկրաինական գրիվնա վնաս հասցնելու մեղադրանքով: Այժմ նա քաղաքական ապաստան է խնդրել Չեխիայում:

Ընդ որում Ուկրաինան Չեխիայի հետ ունի էքստրադիցիայի պայմանագիր, սակայն չեխական օրենքները թույլ են տալիս Բոգդան Դանիլիշինին փախստականի կարգավիճակ ստանալ, եթե ապացուցվի, որ նա ենթարկվել է քաղաքական հետապնդման:

Ամեն ինչ կախված է նախկին նախարարի փաստաբաններից: Էքստրադիցիայի հարցի քննարկումը հնարավոր է ձգել երկու տարի, գրում է Segodnya.ua-ն: