Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը մտադիր է նոր վավերագրական ֆիլմ նկարահանել: Այն կկոչվի «Կանանց մոլորակը»: Այդ մասին ռեժիսորը հայտարարել է նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ռեժիսորն այդ ֆիլիմի միջոցով ցանկանում է ցույց տալ, որ կինն ավելի խորն է, քան տղամարդը: Ֆիլմը պատրաստ կլինի հունվարին:

 «Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆի գլխավոր թերությունն այն է, որ այս բոլոր տարիների ընթացքում չստեղծեց իրական հերոսի: Իսկ վերջին տարիներին հայկական կինոյում մեծ տարածում է գտել հանցավոր աշխարհի եւ հետեւաբար բացասական հերոսների պատկերումը», - նշել է Գեւորգյանցը: