Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերկաղզու շուրջ լարվածության աճի պատճառով Հյուսիսային Կորեայի սահմանին 100 հազարանոց ռազմական խմբավորում է տեղակայել։ Զուգահեռաբար, բարձրացվել է ՉԺՀ զինուժի պատրաստականության մակարդակը։ Այս մասին հաղորդում է Yomiuri ճապոնական պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանում գտնվող աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ նման նախազգուշական միջոցառումներ սահմանվել են ապրիլի կեսերից։

ԱՄՆ-ը վերջերս մի քանի անգամ հայտարարել է, որ չի բացառում ԿԺԴՀ-ի նկատմամբ գործողության տարբերակներից ոչ մեկը, որը զարգացնում է իր հրթիռային-միջուկային ծրագիրը։

Ներկա պահին դեպի Կորական թերակղզի է շարժվում ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Carl Vinson ավիակրի գխավորությամբ։