ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ այս միջոցառումների շրջանակներում ապրիլի 25-ին «Նուբարաշեն» եւ  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացվեցին սահմանված չափորոշիչներին համապատասխան դեռատիզացիոն աշխատանքներ:

Նշենք, որ համապատասխան ընկերության մասնագետների կողմից բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների եւ խոհանոցների դեռատիզացիոն միջոցառումներն իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ կրում են մշտական բնույթ: