Մոսկվայում գործող Astravel զբոսաշրջային ընկերությունը չեղյալ է համարել դեպի Լեռնային Ղարաբաղ զբոսաշրջային այցելությունները, որոնք պետք է կայանային «Հայաստանի ոսկե օղակը» 14-օրյա ուղեւորության շրջանակներում։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ռուսական ընկերության որոշումը պայմանավորված է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի բողոքներով, որոնցում մասնավորապես նշվել է, որ զբոսաշրջիկների կյանքը Լեռնային Ղարաբաղում վտանգված է։