Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք՝ Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիա կմեկնեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:





























