Ռուսաստանի Պերմի մարզում նոյեմբերի 19-ին կործանվել է ՄիԳ-31 կործանիչը: Վթարի պատճառները առայժմ չեն հստակեցվում:
Նախնական տվյալներով, երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտվել: Փրկարարներն արդեն հայտնաբերել են նրանց Սիլվա գյուղի շրջակայքում: Օդաչուների վիճակը գնահատվում է բավարար, գրում է Lenta.ru-ն:
Օդանավը օդ էր բարձրացել «Սոկոլ» ռազմակայանից: Օդանավի մնացորդները հայտնաբերվել են Դենիսովկա գյուղի մոտ: Գետնին զոհեր եւ ավերածություններ չկան:




























