Նյու Յորքի Eleven Madison Park ռեստորանը 2017 թվականին դարձել է աշխարհի լավագույն ռեստորանը` ըստ The World’s 50 Best Restaurants ամենամյա մրցանակի: Լավագույնների հնգյակում հայտնվել են Osteria Francescana (Մոդենա, Իտալիա), El Celler De Can Roca (Ժիրոնա, Իսպանիա), Mirazur (Մենթոն, Ֆրանսիա) եւ Central (Լիմա, Պերու) հաստատությունները, հաղորդում է Kedem.ru-ն:
Eleven Madison Park-ը վերոնշյալ վարկանիշում հաճախ է հայտնվել, սակայն առաջին անգամ է զբաղեցրել առաջին տեղը: Ռեստորանը մասնագիտանում է ամերիկյան բարձր խոհանցի վրա եւ այցելուներին առաջարկում շվեյցարացի շեֆ խոհարար Դենիել Համի սեզոնային ուտեստները:




























