Իսպանացի խոհարարները գարեջրից պաղպաղակ են ստեղծել, այն ստացել է Enigma Origen անվանումը, հայտնում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը ։
Աղանդերը ներկայացվել է El Salón de Gourmets գաստրոնոմիական ցուցահանդեսի ժամանակ, որը անցկացվել է Մադրիդում ապրիլի 24-ից 27-ը։ Այն ստեղծել է գարեջրագործության Cervezas Enigma ընկերության ու պաղապաղ արտադրող AcaramHelados ընկերության ներկայացուցիչների թիմը։
Նշում են, որ աղանդերը պատրաստված է բացառապես բնական հումքից՝ առանց որեւէ կոնսերվանտների ու արոմատիզատորների հավելման։ Վառ սաթագույն պաղպաղակն ունի շոկոլադի, սուրճի ու կարամելի համ, որը բնորոշ է Cervezas Enigma–ի թողարկած գարեջրին։
Հետագայում գարեջրային պաղպաղակը հնարավոր կլինի պատվիրել Իսպանիայի որոշ ռեստորաններում։




























