Ամստերդամում բացվել է Eenmaal սրճարանը՝ միայնակ այցելուների համար։ Բոլոր սեղանները միայն մեկ հոգու համար են նախատեսված, հայտնում է Lenta-ն։

Մտահղացման հեղինակը նիդեռլանդացի ռեժիսոր ու դիզայներ Մարինա վան Գորն է։ Նշում են , որ սրճարանը ստեղծվել է, որպեսզի ծանոթների ընկերակցությամբ ճաշելու սովորություն ունեցող մարդկանց անսովոր զգացողություններ պարգեւի։ Բացի դրանից այն կարող է անհարմարությունից ազատել նրանց, ովքեր ամաչում են մենակ ճաշել ռեստորանում։