Սոցիալական կայքերում մեծ քանակության լայքերը չեն բարձրացնում մարդկանց ինքնագնահատականը ու չեն երջանկացնում նրանց, երբ նրանք իրենց ճնշված են զգում, հայտնել են գիտնականները Բրիտանիայի հոգեբանական միության հանդիպման ժամանակ,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սոցցանցերի տարածումը առաջացնում է մտավախություն, որ դրանք կարող են ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա։ Եվ չնայած մեր հետազոտությունը համեմատաբար փոքր ծավալների է եղել ու համեստ խնդիրներ է իր առջեւ դրել, բայց դրա արդյունքները վկայում են այն մասին, որ սոցցաները կարող են ազդել մեր տրամադրության վրա ու ոչ միշտ՝ դրական ձեւով»,- ասել է Մարտին Գրաֆը՝ Քարդիֆի Հարավային Ուելս համալսարանից։
Վերջին տարիներին որոշ երկրներում պոպուլյար է դառնում կախումը ֆեյսբուքից , ինչից տուժում են իրական կյանքի մյուս ասպեկտները։ Բացի դրանից որոշ հոգեբաններ կապ են հայտնաբերել օնլայն ակտիվության ու իրական աշխարհում ինքնամեկուսացման միտումների միջեւ։




























