Եգիպտոսում հուշանվերների վաճառքով զբաղվող առեւտրականները, ովքեր անհանգստացնում են զբոսաշրջիկներին, կտուգանվեն: Հնագույն հուշարձանների եւ մշակութային ժառանգության հարցերով նախարար Հալեդ ալ Անանիի խոսքով՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունը հավանության է արժանացել կառավարության կողմից, հաղորդում է youm7 պորտալը:

Նախարարի խոսքով՝ հնագիտական պեղումների գոտիներում զբոսաշրջիկներին հետապնդելու համար առեւտրականները կարող են տուգանվել 3-10 հազար եգիպտական ֆունտով:

Բացի այդ, կխստացվեն ապօրինի պեղումների,  հնագույն իրերի գողության եւ վաճառքի համար նախատեսված պատժամիջոցները: Նման դեպքերում կնախատեսվի ազատազրկում՝ ընդհուպ մինչեւ ցմահ: