Թերթն իր խմբագրականում անդրադարձել է «էմո»-ներին ոստիկանություն տանելու փաստին: «Չեմ բացառում, որ Հայաստանում «էմոներ» էլ կան, բայց նույնսիկ այս դեպքում նրանց քաղմաս տանելով, (եթե, իհարկե, նրանք օրենք չեն խախտել), ոչնչի չես հասնի: Պետք է փորձել հասկանալ այդ երեխաներին եւ հետո միայն որոշել ՝ նրանք պոտենցիալ հասարակական վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ: Իմ պատանեկության տարիներին էլ կար երիտասարդական «ենթամշակույթ», որը կարելի է պայմանականորեն անվանել «հիպպիական շարժում»:
Սակայն այդ շարժումը ուներ լուրջ փիլիսոփայական եւ գաղափարական հիմքեր, դրա ազդեցության տակ ծնվեցին մշակութային արժեքավոր երեւույթներ՝ օրինակ, ռոք-երաժշտության մեջ: «Հիպպիական» գաղափարախոսության մեջ կան, իմ կարծիքով, առողջ սկզբունքներ՝ այն չի ընդունվում ցանկացած իշխանության, այդ թվում՝ հասարակական կամ խմբակային կարծիքի, կաշկանդող պարտադրանք: Թե ինչ ներդրում են ունենալու «էմոները» մշակույթի զարգացման մեջ, ես չգիտեմ: Չգիտեմ նաեւ՝ արդյոք նրանք իսկապես աղանդավոր են եւ սատանայապաշտ»,-գրում է թերթը:



























