Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի գները նվազում են: Այդ մասին են վկայում էլեկտրոնային սակարկությունների արդյունքները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,25 տոկոսով՝ հասնելով 47,70 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures  բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,18 տոկոսով՝ հասնելով 50,70 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: