Nike մարզական ապրանքանիշը անոնսել է ջինսեր, որոնցով հարմար կլինի սպորտով զբաղվել։ ԸՆկերությունն արդեն հայտ է ներկայացրել համապատասխան պատենտ ձեւակերպելու համար։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, կտորը, որից պատրաստված է լինելու ջինսը, խոնավության նկատմամբ կայուն է լինելու ու ամուր։ Մոդելները լեգինսի ու ջինսի միաձուլվածք են հիշեցնելու։ «Սովորական ջինսային կտորը համեմատաբար ամուր ու դիմացկուն է, բայց այն առանձգական չէ, ինչն անհրաժեշտ հատկանիշ է սպորտով, մանավանդ էքստրեմալ մարզաձեւերով զբաղվելու համար։ Մենք կշտկենք դա»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Nike-ը հիմնվել է ԱՄՆ-ում 1964-ին, այն ի սկզբանե կոչվել է Blue Ribbon Sports։ Շտաբ բնակարանը Բիվերթոնոմ է գտնվում։ Արտադրանքը թողարկվում է նաեւ Nike Golf, NikeLab, Nike Pro, Nike+, Air Jordan եւ Nike Skateboarding ապրանքանիշերով։