Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը (ֆոտոռեպորտաժ)։
Վաղ առավոտից Երեւանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու են գալիս ուսանողներ, դպրոցականներ, երեխաներ ու ծնողներ, վետերաններ, մայրաքաղաքի հյուրեր, տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Անմարրակի առջեւ ծաղկեպսակներ են դրել վարչապետը, կաթողիկոսը, կան ծաղկեպսակներ նաեւ Ազգային ժողովից, Պաշտպանության նախարարությունից եւ այլ գերատեսչություններից։ Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նախատեսվում է հանդիսավոր հանրահավաք եւ ոչ մեծ երթ՝ հայկական ու ռուսական ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ։




























