Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) գնդակոծել է Ենպհենդո կղզին` ապառազմականացված գոտու շրջանում:
Հրետանային կրակից զոհվել է մեկ զինծառայող, հաղորդում է «Ռենխալ» գործակալությունը:
CNN-ն իր հերթին, հաղորդում է 15 զիրավորների մասին, այդ թվում երկու խաղաղ բնակիչ: Մի քանի զինվորի վնասվածքները գնահատվում են շատ լուրջ:
Հարավային Կորեայի զորքերն անմիջապես պատասխան կրակ են բացել, երկրում զինվորական սպառնալիքի բարձրագույն աստիճան է հայտարարվել: Պատասխան կրակից զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Չինական «Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ ԿԺԴՀ-ի կողմից հրետանային 20 կրակոց է արձակվել: Արշիպելագի բնակչությունը (ավելի քան 1000 մարդ) տարհանվել է եւ տեղավորվել ստորգետնյա ապաստարաններում: Գնդակոծության վայրում անջատվել է էլեկտրականությունը:
Ինչպես հաղորդում է Lenta-ն, Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը պահանջել է իր ռազմական խորհրդականներին միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտալ հակամարտության ծավալում: Հարավային Կորեայի կառավարությունը փորձում է պարզել ԿԺԴՀ-ի նման քայլի դրդապատճառները, որը Սեուլում համարում են սդրանք: Լուծվում է նաեւ ԿԺԴՀ-ից Հարավային Կորեայի քաղաքացիների տարհանման հարցը:
Վարկածներից մեկի համաձայն, գնդակոծության պատճառն այն է, որ Հարավային Կորեայի զինված ուժերը վարժանքներ են իրականացրել ԿԺԴՀ-ին սահմանակից տարածքներում: Ավելի վաղ ԿԺԴՀ-ն բողոք էր հայտնել այդ կապակցությամբ:





























