Իտալիայի կառավարությունը մտադիր է հանրայնացնե միջնադարյան ամրոցներն ու մենաստանները:

CNBC-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով Իտալիայի իշխանությունները մտադիր են անհատույց տրամադրել 103 պատմական շենքեր, այդ թվում՝ միջնադարյան ամրոցներ, առանձնատներ եւ մենաստաններ, պայմանով, որ դրանց նոր տերերը դրանք զբոսաշրջային վայր կդարձնեն:

Այդ բոլոր շինությունները տեղակայված են Իտալիայի կենտրոնական ավանդական ութ զբոսաշրջային երթուղիների երկայնքով, ինչպես նաեւ Սիցիլիայում եւ Սարդինիայում: Նախագծի հաջողության դեպքում կառավարությունը երկու տարվա ընթացքում ցանկացողներին եւս շուրջ 200 օբյեկտ կտրամադրի: