Թուրքիայի Մալթեփե քաղաքում ամուսինը տուն է մտել եւ բռնացրել կնոջն ու սիրեկանին միասին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  մի անծանոթ զանգահարել է ամուսնուն՝  զգուշացնելով, թե իր կինը տան մեջ անծանոթ տղամարդու հետ է։  Կատաղած ամուսինը վերադարձել է տուն եւ հայտնաբերել կնոջը՝ անծանոթ տղամարդու հետ միասին։  Ամուսինը սիրեկանին ծեծելով տարել է մոտակա անտառ, զանգել իր բարեկամին եւ պարան պահանջել, այնուհետ պարանով ծառին կապել սիրեկանին եւ մահու չափ ծեծել։

Անտառով անցնող անցորդները նկատել են ծառին կապված անձնավորությանը եւ ահազանգել ոստիկանություն։

Ոստիկանության գործողությունների արդյունքում ամուսինը եւ կինը բերման են ենթարկվել։