Ճապոնիայում մայիսի համար անսովոր շոգ է: Միայն անցած շաբաթ հոսպիտալացվել է կղզու 450-ից ավելի բնակիչ: Հաղորդվում է մահվան մի քանի դեպքերի մասին, փոխանցում է Euronews-ը: 

Ջերմաչափն արդեն 30 աստիճանից բարձր է ցույց տալիս: Նման եղանակը հատուկ է հուլիսին կամ օգոստոսին:

Ճապոնական օդերեւութաբանական ծառայությունը նույնիսկ բջջային հատուկ հավելված է գործարկել, որը խորհուրդներ է պարունակում ջերմային հարվածից խուսափելու մասին: Մայիսի 21-ին 29 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածի պատճառով:

Խանութներից հայտնել են, որ շոգի դեմ պայքարել օգնող սարքերի վաճառքը 20 տոկոսով ավելացել է:

Անցյալ տարի Ճապոնիայում անսովոր բարձր ջերմաստիճանի հետեւանքով մահացել է 100-ից ավելի մարդ: