Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին մեղադրել են Բիշքեկի կենտրոնում ապրիլի 7-ին խաղաղ բնակիչների սպանության մեջ:

Նրան, բացի սպանության հանցակցությունից, մեղադրանքներ են ներկայացվել սպանության փորձի, պաշտոնեական դիրքի չարաշահման, մահվան հանգեցրած հատուկ գործողության իրականացման մեջ:

Մեղադրանքները ներկայացվել են հեռակա կարգով, քանի որ Բակիեւը փախել է երկրից եւ գտնվում է Բելառուսի տարածքում:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ապրիլի 7-ին ընդդիմությունը ցույց էր արել Բիշքեկում, ի պատասխան կառավարական ուժերը կրակ էին բացել նրանց վրա: Արդյունքում զոհվել էր 82 մարդ, մոտ 1500-ը՝ վիրավորվել էին: Հեղաշրջման արդյունքում իշխանությունն անցել էր Ռոզա Օթունբաեւային: