Նոյեմբերի 22-ին Մոսկվայում սպանված ադրբեջանցի Քամիլ Գաշտաեւը ադրբեջանական հանցավոր խմբավորման ղեկավարն էր:
Նա բազմիցս դատապարտված է եղել շորթման եւ առեւանգումների համար, մի ժամանակ եղել է դաշնային հետախուզման մեջ:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, Մոսկվայի արեւելքում նոյեմբերի 22-ին սպանվել են Քամիլ Գաշտաեւն ու Ազիզ Իսմայիլովը, նրանց գնդակահարել էին ավտոմատ հրազենից:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:



























