Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր լիբանանցի գործընկերոջ՝ Սաադ Հարիրիի հրավերով նոյեմբերի 24-25-ին պաշտոնական այցով կմեկնի Լիբանան, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Սպասվում են Էրդողանի հանդիպումները Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքական գործիչների հետ։ 

Նախատեսվում է, որ հանդիպումների ընթացքում Թուրքիան եւ Լիբանանը կստորագրեն ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայմնագիր, ինչպես նաեւ հանդես կգան ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի Խորհրդի ստեղծման մասին  քաղաքական հայտարարությամբ։