Նոյեմբերի 24-ին Նոր Զելանդիայի հանքահորերից մեկում տեղի ունեցած երկրորդ պայթյունից հետո ոչ մի հույս չի մնացել, որ հանքափորները կենդանի են: Ոստիկանությունը կարծում է, որ բոլոր 29 հանքափորները զոհվել են:

Առաջին պայթյունը Pike River Coal ընկերությանը պատկանող, Գրեյմութ քաղաքից 50 կմ հյուսիս գտնվող հանքահորում տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին: Միայն երկու հանքափորի է հաջողվել դուրս գալ երկրի մակերեւույթ:

Ներկայումս փրկարարները հատուկ ռոբոտների օգնությամբ փորձում են հասնել գետնի տակ շրջափակված մարդկանց, սակայն փրկարարներին նույնպես արգելված է ներքեւ իջնել` պայթյունների կրկնվելու հավանականությունը հաշվի առնելով: