Սմարթֆոններ օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ ու ոչ զգացմունքային որոշումներ կայացնել, քան համակարգիչ օգտագործելիս, հայտնում է վ Computers in Human Behavior ամսագիրը։

Հետազոտողները 1010 կամավորներին առաջարկել են լուծել «վագոնի խնդիրը»։ Այդ փորձի պայմաններով գծերով սլանում է մի անկառավարելի վագոն, որին հինգ մարդ է կապված։ Փորձի մասնակիցը կարող է մատի հպումով վագոնը ուղղել դեպի մյուս գծեր, որտեղ միայն մեկ մարդ է կապված։ Ու եթե ռացիոնալության տեսակետից ավելի ճիշտ է մեկ մարդու զոհաբերել հանուն հինգի փրկության, ապա բարոյականության տեսակետից ավելի ճիշտ է առհասարակ չմիջամտել, դրանով իսկ խուսափելով մարդասպան դառնալուց։

Պարզվել է, որ սմարֆոնների օգտատերերի 80․9 տոկոսը կարող է զոհաբերել մեկ մարդուն՝ հանուն հինգի փրկության, իսկ համակարգչի օգտատերերի  76․9 տոկոսն էր ունակ այդ արարքին։

Ըս տ մասնագետների, ամեն ինչ պայմանավորված է որոշման կայացմանը հատկացվող ժամանակով։ Ժամանակի դեֆիցիտի պայմաններում, որին բախվում են սմարթֆոնների օգտատերերը, նրանք ասես հոգեբանորեն հեռանում են իրենց որոշումից ու դրա հետեւանքներից։

«Քանի որ սոցիալական կյանքը, աշխատանքն ու նույնիսկ գնումները համացանցով են իրականացվում, կարեւոր է մտածել այն մասին, թե ինչպես են փոխվել բարոյական իրավիճակների համատեքստերը, որոնց մենք ստիպված ենք բախվել ու ինչպես է բջջային սարքերի ամենօրյա գործածումն ազդում հարյուր միլիոնավոր մարդկանց վրա»,- նշում են հետազոտության հեղինակները։