2013թ. ԵԱՀԿ նախագահող երկիրը կլինի Ուկրաինան: Նման որոշում է կայացվել նոյեմբերի 24-ին կազմակերպության 56 անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:

ԵԱՀԿ գործող նախագահ Կանաթ Սաուդաբաեւը շնորհավորել է Ուկրաինային եւ «այդ կարեւոր առաքելության հարցում» հաջողություններ մաղթել:

2010թ. ԵԱՀԿ նախագահող երկիրը Ղազախստանն է: 2011-ին Ղազախստանին կփոխարինի Լիտվան, իսկ 2012-ին՝ Իռլանդիան: