Բրյուսելի  համալսարանը ներողություն է խնդրել բժշկական ֆակուլտետի ուսանողուհիներից՝ ավարտական արարողության ժամանակ դեկոլտե հագնելու խնդրանքով նամակի համար, հայտնում է BBC-ն։

«Գեղագիտական տեսակետից երիտասարդ կանայք ավելի լավ է զգեստ կամ կիսաշրջազգեստ հագնեն՝ համակրելի դեկոլտեով։ Իհարկե, սա պարտադիր պայման չէ»,- ասվում էր նամակում։

Տղա ուղանողներին էլ խորհուրդ էր տրվել բաճկոն հագնել։

Այս նամակը բուռն վրդովմունք էր առաջացրել սոցցանցերում, շատ օգտատերեր նշել էին, որ ուսանողուհիներին ուղղված նամակը սեքսիստական էր։

Ուսանողուհիներից մեկն էր գրել էր , որ «ոչ ոք իրավունք չունի ասել, թե ինչպես հագնվեք ու ինչպես կատարեք կնոջ դերը հասարակությունում»։

Դրանից հետո ուսումնական հաստատությունը ներողություն է խնդրել ուսանողուհիներից իր Facebook-յան ուTwitter-ի էջերում։ Համալսարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհուրդը անտեղի էր ու հակասում էր համալսարանական արժեքներին։