2018-ից սկսած՝ կառավարությունը ամբողջական պատասխանատվություն կստանձնի խորհրդարանի առաջ։ Այս մասին մայիսի 30-ին ԱԺ-ում հայտնել է ԱԺ Պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը։
Խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ նա նլատեց , որ նախարարությունների կառուցվածքն ու լիազորությունները մշտապես փոխվում են, ու 1991-ից սկսած գրեթե չի եղել որեւէ նախարարություն, որտեղ փոխված չլինեին թե մեկը, թե մյուսը։ Բայց այն, որ կառավարությանն առընթեր մարմինները հայտնվելու են վարչապետի կամ նախարարների հսկողության տակ, միանշանակ է։ Բոլոր գործադիր գերատեսչությունների աշխատանքի համար պետք է պատասխանատու լինեն քաղաքական պաշտոնյաները։ Դա է պահանջում Սահմանադրության բարեփոխումը, որը ընդւոնվել է 2015-ի դեկտեմբերին։ «Ըստ բարեփոխման, 2018-ից սկսած նոր կառավարությունը պետք է համընդգրկուն քաղաքական պատասխանատվություն ստանձնի խորհրդարանի առաջ»,- հիշեցրեց Թովմասյանը։





























