CNN հեռուստաալիքի ամանորյա հաղորդումները վարող, երգիծական ժանրի դերասանուհի Քեթի Գրիֆինը Twitter-ում ներողություն է խնդրել լուսանկարների համար, որոնվում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կտրած գլխով»: Այս մասին գրում է Gazeta-ն:

«Անկեղծորեն ներողություն եմ խնդրում: Տեսնում եմ այդ նկարներին արձագանքը: Ես երգիծաբան եմ: Բայց անցա սահմանը»,- գրել է Գրիֆինը:

Նրա խոսքով՝ հիմա հասկանում է, թե նման լուսանկարները որքան են վիրավորում մարդկանց, եւ խոստովանում է, որ դրանք ծիծաղելի չէին: