Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է փոփոխություններ «Գովազդի մասին» օրենքում ու վարչական իրավախախտումների մասին օրինագծում, որոնց համաձայն երկրում արգելվելու է ծխախոտի ու ոգելիցի գովազդը, հայտնում է տաջիկական Sputnik խմբագրությունը։

 Ծխախոտի ու ոգելից խմիչքի արտադրողները նաեւ չեն կարող լինել գովազդի կամ որեւէ միջոցառման հովանավոր։ Թե պետական, թե մասնավոր լրատվամիջոցներով ծխախոտի ու ոգելից խմիչքի գովազդն արգելվում է։