Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով 90 մարդ է զոհվել, այդ թվում դիվանագետներ ու լրագրողներ։

«Ահաբեկչությունը, հատկապես կրոնական տոների ընթացքում, քամահրանք է առաջացնում։ Մենք մտքերով ու աղոթքներով Քաբուլի ու Բաղդադի հետ ենք»,- ասվում է Twitter-ում ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է որոտացել Քաբուլում մայիսի 31-ի առավոտյան՝ նախագահական պալատից ու օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու։ Վնասվել են այդ թվում Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանատները։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 90 մարդ, 380-ն էլ վիրավորվել։