Գյումրիում ավիատոմսերի գները ինչ-որ պատճառով բարձրացել են։ Այս մասին NEWS. am–ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի աշխատակազմի զարգացման ու վերլուծության ծրագրերի վարչության ղեկավար Կարեն Բադիշյանը՝ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում խորհրդակցության ժամանակ, որը կազմակերպել էր նախարարությանն առընթեր Զբոսաշրջության հարցերով պետկոմիտեն։

Սկզբում գներն ավելի ցածր էին, իսկ հիմա, եթե համեմատենք, իրավիճակը փոխվել է։ «Պետք է այնպես անել, որ գները դուրս չգան ողջամիտ սահմաններից։ Այդ ժամանակ զբոսաշրջիկներ ավելի շատ կգան»,- հավելել է նա։

Քաղաքի պատմական կենտրոնում արդեն սկսվել են բարեկարգման աշխատանքները։ Վերանորոգվում են Ռուստավելի ու Շիրազի փողոցները։

Հին քաղաքի բարեկարգման ծրագրի համար պետք է հիմնադրամ ձեւավորվի։ Ճիշտ է, այնտեղ դեռ այնքան էլ շատ չեն ներդնում։ «Հիմնականում դրանք վարչապետի միջոցներն են։ Նա հայտնել է Գյումրիի հեռանկարների մասին, որպե զբոսաշշրջային կենտրոն ու անձնական օրինակով որոշել է ցույց տալ, որ այնտեղ կարելի է գումար ներդնել։ Բայց ապագայում հույս ունենք, որ նոր ներդրողներ էլ կհայտնվեն»,- հավելեց Բադիշյանը։