Պետք է ավելի շատ սանհանգույցներ կառուցվեն, որպեսզի խոշոր զբոսաշրջային ավտոբուսների համար ավելի հարմար պայմաններ լինեն։ Այս մասին մայիսի 31-ին Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտնել է Զբոսաշրջության հարցերով պետկոմիտեի ղեկավարի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Խորհրդակցությանը մանսակցել են մարզպետարանների ու քաղաքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները։

Սանհանգույցները քիչ են, հաճախ առհասարակ չկան։ Այստեղ ակամա հիշում ես տեղի զբոսավարների պատմածները։ «Պատմում են, որ մենք հին պատմություն, հին մշակույթ ունենք, իսկ շուրջը աղբի կույտ է։ Ու ինչպես եկվորներին բացատրես, թե որտեղ է այդ մշակույթը հիմա։ Իսկ շուրջը սանհանգույց էլ չկա․․․ Դրա համար էլ կոչ ենք անում քաղաքային իշխանություններին աջակցել նման օբյեկտների շինարարությունը, թեկուզ վճարովի։ Դրանք միանգամայն արդարացնում են իրենց ծախսը։ Ու որքան շատ հարմարություններ լինեն դրանց մեջ, այդքան լավ։ Օրինակ առանձին տեղեր հաշմանդամների համար։ Ով կկառուցի նման օբյեկտ, նա էլ ինքն իր համար լավագույն գովանզդը կանի»,- հավելեց Ապրեսյանը։

Նա հիշեցրեց, որ ավտոլցակայանների մոտ սանհանգույցները պարտադիր են, իսկ տեղական իշխանությունները պետք է հետեւեն այդ պահանջի կատարմանը։