ԱՄՆ Կոնգրեսի տրանսպորտի հանձնաժողովվի անդամ Գրեյս Նապոլիտանոն ողջուննել է Լոս Անջելեսի օդանավակայանների ընկերության եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի միջեւ երկխոսությունը:

Գրեյս Նապոլիտանոն, մասնավորապես, նշել է, որ որպես ավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի անդամ՝ իր աջակցությունն է հայտնում նախաձեռնությանը, որը ենթադրում է Լոս Անջելեսի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթներ գործարկում:

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդիպել էր Los Angeles World Airports-ի ներկայացուցիչների հետ, քննարկել ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար ուղիղ թռիչքների գործարկման հարցը: