Ամերիկացի ներդրող ու մարդասեր Ջորջ Սորոսը ԵՄ-ին կոչ է արել ազդել Լեհաստանի եւ Հունգարիայի վրա՝ Եվրոպայում օրենքի գերակայությունը պաշտպանելու համար, հաղորդում է Euronews-ը։

Ելույթ ունենալով Բրյուսելի տնտեսական ֆորումում՝ նա հպարտությամբ իրեն Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանի հիմնադիր է անվանել, որն այժմ Վիկտոր Օրբանի կառավարության հարձակումերին է ենթարկվում։ Նա ասել է, որ նույնիսկ չէր սպասում, թե բուհը այդքան շատ պաշտպաններ կունենա։ «Ինձ շատ է ուրախացնում Լեհաստանի եւ Հունգարիայի մարտահրավերներին եվրոպական հաստատությունների արձագանքը»,-ասել է Սորոսը։

Սորոսն ասել է, որ ԵՄ-ն պետք է արմատապես բարեփոխվի։ Այսօր նրա եւ անդամների հարաբերություններն ավելի շատ պարտապանի եւ վարկատուի հարաբերություններ են հիշեցնում։

«Brexit», -ը, նրա կարծիքով, երկարատեւ ու բարդ գործընթաց կլինի եւ հնարավոր է՝ մինչեւ 5 տարի տեւի։