ՀԴԲ-ն հետաքրքրվել է «Brexit-ի գաղափարակիր», Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կապերով։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Հետաքննություններին մոտ կանգնած աղբյուրների խոսքով, Ֆարաջը գրավել է ՀԴԲ-ի հետաքրքրությունը՝ Թրամփի, նաեւ Wikileaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ նրա կապերի պատճառով։

Նշում են, որ Ֆարաջին չեն առաջադրել որեւէ մեղադրանք ու նա չի համարվում հետաքննության ֆիգուրանտ, սակայն հատուկ ծառայությունների կարծիքով, նա կարող է ունենալ տեղեկություններ հետաքննության մասին։

Աղբյուրները նշել են, որ Ֆարաջի կապերի հետաքննությունը Ռուսաստանի հետ Թրամփի շտապի հետ հնարավոր կապերի ավելի լայն հետաքննության հիմքում է։

Ֆարաջի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նա երբեք չի աշխատել ռուս չինովնիկների հետ ու Ֆարաջի գործունեության մասին հարցերն անվանել է «հիստերիկայի հետ սահմանակցող», փոխանցում է Gazeta-ն