Գերմանիան ու Չինաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունը անվտանգության ոլորտում, նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, կլիմայի պաշտպանությունը, ավիացիան ու ինովացիայի զարգացումը։ Այս մասին գերմանա- չինական կառավարական խորհրդակցությունների ընթացքում հայտնել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ու Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, փոխանցում է DW-ն։
Գերմանիան ու Չինաստանը անհրաժեշտ են համարում համատեղ քայլերը՝ ազատ առեւտրի ստեղծման ու ընդլայնման ուղղությամբ։ Լի Կեցյանը շեշտել է երկու երկրների տնտեսական համագործակցության կարեւորությունը, նաեւ վստահեցրել, որ Պեկինն այսուհետ էլ է աջակցելու կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագիրը։
Բանակցությունների շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր չինական ու գերմանական ֆիրմաների միջեւ։





























