ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 2-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ եւ ամենայն բարիք:
«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, ստեղծագործական հարուստ եւ բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետ, որի կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ծառայության փայլուն դրսեւորում է:
Քաղաքացու եւ մտավորականի, սիրված եւ գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգեւել հանդիսատեսին՝ քարոզելով բարության եւ մարդասիրության անանց արժեքները»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:





























