Ռուսաստանն ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չի փոխի Փարիզի կլիմայական համաձայնագրին միանալու իր որոշումը։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Համաձայնագիրը, որպես այդպիսին, երկրների միավորվելու ազդանշան է ինչ-որ թեմայի շուրջ։ Ես կարծում եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ ամերիկացիները եւս բնապահպանական հարցերով կզբաղվեն։ Եվ, իհարկե, մենք՝ անկախ այն բանից, հանդիսանո՞ւմ ենք համաձայնագրի անդամներ, թե՞ ոչ։ Մենք միանալու որոշում են ընդունել։ Եվ ես չեմ կարծում, թե նրանք այս հարցից կխուսափեն»,- լրագրողներին ասել է Դվորկովիչը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի կլիմայական համաձայնագրից։ Իր ելույթում նա ասել է, որ երկիրը կսկսի այդ ոլորտում նոր համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները։