Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում հունիսի 1-ին տեղացած կարկուտը վնասել է բերքի գրեթե 80 տոկոսը: Այսօր՝ հունիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը նշեց, որ տեղացած կարկուտի հետեւանքով հիմնականում տնամերձ տարածքներն են տուժել:
«Հիմնականում տնամերձ բոստաններն են վնասվել, որովհետեւ հենց հարվածը գյուղի վրա ա եղել՝ բերքի գրեթե 80 տոկոսը չկա, վերացել ա: Բայց գյուղից հեռու գտնվող ցանքատարածքներն այնքան էլ չեն վնասվել, որովհետեւ քիչ է տեղացել այդ մասերում»,-ասաց նա:
Գյուղապետի խոսքով, կարկուտի հետեւանքով համարյա ամբողջությամբ վնասվել է կարտոֆիլի, ցորենի, գարու, մրգատու ծառերի բերքն ու լոբու սածիլները:





























